ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Որսորդը սպանել է 3,6 մետրանոց կոկորդիլոսին եւ բացահայտել կորած շների 24 տարվա վաղեմության առեղծվածը

Նեդ Մաքնիլին Հարավային Կարոլինայում սպանել է 201 կգ քաշով հսկայական ալիգատորին, եւ տեղափոխել մսագործական կրպակ՝ միսն ու կաշին մշակելու համար:

«Cordray’s» խանութ-կրպակի աշխատակիցները կենդանու ստամոքսում հայտնաբերել են ցնցող գտածո՝ շների 5 մետաղե կրծքանշան և մի քանի այլ չմարսված իրեր:

«Նա կերել է շներին: Այդ կենդանին 50-ից 70 տարեկան է», — հայտնել է խանութի սեփականատեր Կլաուդիա Քորդրեյը:

Մետաղե իրեր հայտնաբերած թիմը կարողացել է պարզել դրանց վրա նշված  հեռախոսահամարներից մեկը, եւ երբ զանգահարել են շան տիրոջը, իմացել են, որ նա նախկինում որս է կատարել նույն տարածքում, իսկ կրծքանշանները պատկանել են 24 տարի առաջ անհետացած շներին:

Հսկայական սողունի որովայնից նրանք գտել են նաև մեկ փամփուշտ, ավտոմեքենայի այրման մոմ, կրիաների մի քանի պատյան և լուսանի ճիրաններ:

Կլաուդիա Քորդրեյը նշել է նաեւ, որ շատ տարիներ առաջ կորած շների քաշը եղել է մոտ 36 կգ:

Իր հերթին Նեդ Մաքնիլին ԶԼՄ-ներին հայտնել է, որ այս ալիգատորն ամենամեծերից մեկն է եղել, որը երբևէ որսացել է:

«Ես ստիպված էի նրա վրա մի քանի անգամ կրակել, և բացի այդ, ես օգտագործել եմ պարաններ, կարթաձողեր, նավակներ և շղթայով տրակտոր, որպեսզի դուրս բերեմ ջրանցքից», — ասել է տղամարդը:

Back to top button
Close