Նորություններ

Ես մեկնաբանություն չունեմ․ Մանե Գևորգյանը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին

Ես մեկնաբանություն չունեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իր կողմից տված հաստատմանն ու գերիների վերադարձի հետաձգմանը։

Նա չարձագանքեց նաև դիտարկմանը, որ իր հայտարարությունից հետո պահանջում են հեռանալ աշխատանքից, գերիների ծնողնեդրից ներողություն խնդրել։ Խոսնակը չանդրադարձավ նաև Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, թե ՀՀ պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձ պետք է լիներ ապրիլի 8-ին, այդ մասին հաստատել է Մանե Գևորգյանը, իսկ ավելի ուշ հայտարարություն տարածեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ նշելով, թե գերիների վերադարձը հետգաձգվում է։

news.am

Back to top button
Close