Նորություններ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է պատին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդ Ա. Դավթյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։

Փաստի առիթվ Ն. Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close