Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ՎԱԶ 21144-ն ու Opel-ը վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

 

Երեկ՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աճառյան փողոցի և Աճառյան 2 նրբանցքի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Սևակ Մեսրոպյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Վահագն Ներսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 43-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close