ՄիջազգայինՆորություններ

Հայտնի է արքայազն Ֆիլիպի հուղարկավորման օրը

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին, շաբաթ հայտնել են Բուքինհեմյան պալատից՝ հաստատելով, որ արքայազն Հարին պատրաստվում է մասնակցել արարողությանը, հաղորդում է Reuters-ը:

Էդինբուրգի դքսին հրաժեշտի արարողությունը կկայանա Վինդզորի ամրոցում՝ Սուրբ Գեորգի մատուռում, ինչին կնախորդի ազգային մեկ րոպե լռությունը: Չի լինի ո՛չ հանրության ներկայությունը, ո՛չ հանրային արարողակարգ:

Հուղարկավորման ժամանակ ներկաների թիվը կսահմանափակվի առավելագույնը 30-ով, ընդ որում՝ Բուքինհեմյան պալատից ընդգծում են, որ ծառայությունը տեղի կունենա կորոնավիրուսային սահմանափակումներին համապատասխան, իսկ դա նշանակում է, որ թագավորական ընտանիքի անդամները, ներառյալ՝ թագուհին, պետք է դիմակներ կրեն:

Back to top button
Close