ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ է մշակվում

Կորոնավիրուսի դեմ եւս մեկ պատվաստանյութ է մշակվում ՌԴ Սմորոդինցեւի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտի աշխատակիցների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերով՝ շուտով գիտնականները կներկայացնեն իրենց աշխատանքի նախնական արդյունքները:

Ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լիոզնովը նշել է, որ մշակողները ցանկանում են աշնանը սկսել կլինիկական փորձարկումները: Այսպիսով, պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը:

2020 թվականի օգոստոսին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել էր աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը ստացել է «Sputnik V» անվանումը:

Ռուսաստանում ստեղծվել է ևս երկու նմանատիպ պատվաստանյութ, որոնցից մեկը մշակվել է «Վեկտոր» կենտրոնի մասնագետների կողմից, մյուսը՝ ՌԳԱ Չումակովի անվան կենտրոնի:

Back to top button
Close