ՆորություններՍպորտ

10 հոգով խաղացող Լիդսը Մանչեսթերից հեռացավ 3 միավորով

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի շրջանակում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լիդս Յունայթեդին»:

42-րդ րոպեին Դալլասը առաջ մղեց հյուրերին, իսկ 3 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Կուպերը: Ամբողջ հանդիպման ընթացքում Բիելսայի թիմը միայն 2 հարված կատարեց Էդերսոնի դարպասի ուղղությամբ: 76-րդ րոպեին Բերնարդու Սիլվային փոխանցումը եզրափակեց ու հաշիվը հավասարեցրեց Ֆեռան Տոռեսը: 92-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Լիդսը» կարողացավ հաղթանակ կորզել: Խաղում հաղթական գոլը խփեց ու դուբլի հեղինակ դարձավ Ստյուարտ Դալլասը:

Այս պարտությունից հետո «Սիթին» 74 միավորով առաջատարն է, իսկ «Լիդսը» 45 միավորով 9-րդն է:

Տոռեսի գոլը՝ այստեղ:
Back to top button
Close