ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես է չիփավորված կապիկը տեսախաղ խաղում. Իլոն Մասկը նշել է մարդկանց վրա փորձարկումների ժամկետը

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը, որը զբաղվում է ուղեղում չիփերի ինպլանտացիայով, տեղադրել է մի տեսանյութ, որը պատկերացում է տալիս այն տեխնոլոգիայի մասին, ինչը մենք նախկինում չենք տեսել: Տեսանյութում Neuralink-ի փորձագետը բացատրում է, թե ինչպես է ընկերությունը չիփ տեղադրել Փեյջ անունով կապիկի ուղեղում, ֆիքսել նեյրոնների գործելու սխեմաները, երբ կենդանին տեսախաղ է խաղում: Կապիկն ինտելեկտուալ խաղ է խաղում՝ կառավարելով ձեռքի վահանակը մտքի ուժով:

«Վահանակը կառավարելու համար Փեյջը պարզապես մտածում է ձեռքը վերեւ կամ ներքեւ շարժելու մասին: Մոտ 6 շաբաթ առաջ նրա ուղեղի յուրաքանչյուր կողմում չիփ տեղադրվեց: Եթե ​​ավելի ուշադիր նայեք, կտեսնեք, որ նրա գլխի մորթին դեռ ամբողջովին չի աճել: Neuralink-ը ձայնագրում է Փեյջի ուղեղի կեղեւում տեղադրված ավելի քան 2000 էլեկտրոդի ազդանշանները, որոնք համակարգում են ձեռքի շարժումները»,-բացատրում է փորձագետներից մեկը:

Մեկնաբանելով տեսանյութը՝ Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ ապագայում Neuralink-ը թույլ կտա կաթվածահար մարդուն մտքի ուժով ավելի արագ սմարթֆոն օգտագործել, քան այն մարդիկ, ովքեր գործածում են մատները:

Հաջորդ նպատակը, նրա խոսքով, ուղեղի չիփից ազդանշաններ ուղարկելն է մարմնի նյարդային վերջավորություններին՝ կրկին քայլելու հնարավորություն տալով կաթվածահար եղած անձանց:

Մասկը նշել է նաեւ, որ հույս ունի այս տարեվերջին սկսել փորձարկումները մարդկանց վրա:

 

Back to top button
Close