ՄիջազգայինՆորություններ

Մոսկվան անհանգստացած Է Սեւ ծովում ԱՄՆ-ի նավերի հայտնվելուց

Սեւ ծովում ՆԱՏՕ-ի բարձր ակտիվությունը բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում անվտանգության ոլորտում, ՌԻԱ Նովոստի — ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Բոսֆորի եւ Դարդանելի տարածքով ամերիկյան ռազմանավերի անցնելը:

Մինչ այդ Պենտագոնը հրաժարվում էր հաստատել հաղորդագրություններն այն մասին, որ մտադիր է Սև ծով ուղարկել երկու ռազմանավ՝ Ուկրաինային աջակցելու համար։

Այժմ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱՄՆ ՌԾՈՒ երկու Roosevelt եւ Donald Cook նավերը մտադիր են հաջորդ շաբաթ անցնել Բոսֆորը, որպեսզի Սեւ ծովում գտնվեն մինչեւ մայիսի 4-ը:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close