Նորություններ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Էրդողանի խնդրանքով Պուտինը նշել է ներուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում Ռուսաստանի մոտեցումները:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաեւ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի հնարավոր համատեղ արտադրությունն ու մատակարարումը:

Back to top button