ՆորություններՔո ձայնը

Առավել անթույլատրելի է պարզաբանումներ չներկայացնելն ու պատասխանատվության բացակայությունը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցցանցի իր էջում գրել է.

ՀՀ կառավարությունից, վարչապետից, փոխվարչապետից պահանջում եմ պարզաբանում ներկայացնել, ամենայն մանրամասնությամբ այսօր գերիների վերադարձի հետ կապված այս ողջ խայտառակ պատմության պատճառների մասին։

Սա անտանելի անմարդկային վերաբերմունք է, բայց առավել անթույլատրելի է պարզաբանումներ չներկայացնելն ու պատասխանատվության բացակայությունը։

Շատ հստակ տեղեկացրեք, թե ինչի հիման վրա տարածվեց գերիների վերադարձի մասին տեղեկությունը, ով ում հետ է պայմանավորված եղել, և ինչու չի կատարվել վերադարձը։

Back to top button
Close