Նորություններ

Ինչու եք ծնողներին տարել հասցրել այնտեղ ու մենակ թողել. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է.

Ավինյանի գրասենյակն ասում է, թե գերիների վերադարձը հետաձգվում է, բայց չի բացատրում, թե ինչու էին ժամեր առաջ պնդել, թե գերիների խումբ է վերադառնում: ինչ փոխվեց, ինչ կատարվեց, բացատրություն տվեք: Ինչու եք ծնողներին տարել հասցրել այնտեղ ու մենակ թողել: Ուր էին ձեր ներկայացուցիչները կամ դուք ինքներդ գնայիք կանգնեիք նրանց կողքին, մի բան ասեիք: Ոնց կարելի է այսքան տառապանք պատճառել այդ մարդկանց ու ընդամենը ասել՝ խախտվել է եռակողմ հայտարարության 8-րդ կետը:

Back to top button
Close