Նորություններ

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երեւան է ժամանել է դատարկ

Freenews.am -ը գրում է, որ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից Երեւան է ժամանել  դատարկ։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ավելի վաղ factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երեւան, իսկ «Ազատություն» ռադիոկայանը եւ Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էին իրականացնում  «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։

Ավելի ուշ երբ տեղեկություն տարածվեց, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է ժամանել, ուղիղ հեռարձակումներն անջատվեցին։

ԳԱԼԱ-ին չի հաջողվել կապ հաստատել ու կատարվածի համար պարզաբանում ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանից:
Back to top button
Close