Նորություններ

Իսկական կինը միշտ կին է մնում, նույնիսկ երբ աշխատում է հանքավայրում

35-ամյա Էմի Բոյդը ապրում է Նոր Զելանդիայում: Նա արդեն 12 տարի աշխատում է հանքավայրում եւ հպարտանում է նրանով, որ չնայած իր «կեղտոտ» մասնագիտությանը, փորձում է պահպանել իր լավ տեսքն ու մարմնակազմությունը:

«Ես աշխատում եմ հանքարդյունաբերության ոլորտում: Այս մասնագիտությունն ընկալվում է որպես տղամարդու: Մենք անընդհատ կեղտի եւ փոշու մեջ ենք: Այս աշխատանքը զգայուն մարդկանց համար չէ, այնուամենայնիվ, ես չպետք է հրաժարվեմ գեղեցիկ տեսք ունենալու իմ ցանկությունից»,-նշում է Էմին:

Նա աշխատում է հերթափոխով. երկու շաբաթ գտնվում է հանքավայրում, հետո մեկ շաբաթ՝ հանգստանում:

Էմին պարբերաբար անցնում է բուժման ու խնամքի ընթացակարգեր՝ աշխատանքային հերթափոխերից հետո մազերն ու մաշկը վերականգնելու համար: Օգտագործում է թանկարժեք քսուքներ, հատուկ ընտրված շամպուններ, որոնք մաքրում են մազերը մեծ քանակությամբ կուտակված կեղտից: Եվ չնայած այն հանգամանքին, որ հանքավայրում լույս չկա, նա ամեն օր օգտագործում է արևապաշտպանիչ միջոցներ՝ մաշկը արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար:

Էմին նաև պարբերաբար սպորտով է զբաղվում և վիտամիններ ընդունում՝ իր մարմնակազմությունը պահպանելու համար:

Back to top button
Close