ՆորություններՍպորտ

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Մոսկվայում ընթացող ծանրամարտի ԵԱ Հայաստանը երկրորդ փոքր մեդալը նվաճեց: 

Ռաֆիկ Հարությունյանը B խմբում, հրում վարժությունում գրանցելով 196 կգ արդյունք, դարձավ վարժության բրոնզե մեդալակիր: Երկամարտում Հարությունյանը 346 կգ արդյունքով 4-րդն էր:

Պոկում վարժությունում Ռաֆիկը գրանցել էր 150 կգ արդյունք:

Հիշեցնենք, Հարությունյանը հանդես էր գալիս B խմբում, իսկ մեդալը նվաճեց A խմբի ավարտից հետո:

Առաջին մեդալը Հայաստանին բերել էր Իզաբելա Յայլյանը:

Back to top button
Close