ՆորություններՏնտեսական
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանը նման առաջարկով է հանդես եկել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Ես հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, և այդ առումով ես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը: