Հիվանդասենյակի պատուհանից ցած նետված տղամարդը հոսպիտալացվել էր 2 շաբաթ առաջ, իսկ 2 օր առաջ հրաժարվել էր բուժումից. armtimes.com

Այսօր հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած 72-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ բուժում էր ստանում Երեւանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Այս մասին հայնում է armtimes.com լրատվականը: Հիվանդության սկզբնական շրջանում տղամարդու մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել: Այդ ժամանակ, սակայն, նա ստացել է համապատասխան բուժումը և որևէ ծառայությունից չի հրաժարվել: Որոշ ժամանակ անց միայն դժգոհել է, որ բժիշկները իրեն պետք չեն:
«Երբ հիվանդը տեղափոխվեց մեզ մոտ, գտնվում էր ինտենսիվ բաժանմունքում, այնտեղ բուժման ընթացքում իր առողջական վիճակը կարգավորվեց, այսինքն՝ գնում էր դեպի լավացում, և տեղափոխեցինք սոմատիկ բաժանմունք, բայց վերջին երկու-երեք օրվա ընթացքում սկսեց հրաժարվել բուժումներից: Սննդից չէր հրաժարվում, միայն երբ իր մոտ բուժքույրը, բժիշկները մտնում էին, դժգոհում էր, ասում էր՝ դուք ինձ պետք չեք, ես ինձ վատ չեմ զգում, բուժման կարիք չունեմ: Հրաժարվում էր ներերակային ներարկումից, որի կարիքն ուներ, թույլ չէր տալիս ջերմությունն ու սատուրացիան չափել»,- մանրամասնել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Մանուկյանը:
Տնօրենի խոսքերով՝ հիվանդը չէր բացատրում, թե ինչու է հրաժարվում բժշկական օգնությունից, որն այդքան անհրաժեշտ էր իր առողջությունը վերականգնելու համար: Տեսնելով, որ տղամարդը ոչ մի կերպ չի ցանականում համագործակցել բուժանձնակազմի հետ՝ տնօրենը դիմել է հոգեբանի աջակցությանը:
«Մեզ մոտ ունենք համապատասխան ծառայությունը, և խնդրեցինք՝ հոգեբաններից մեկը աշխատի իր հետ, բայց ոչ մի փոփոխություն: Ես անձամբ խոսեցի իր աղջկա հետ, խնդրեցի՝ հայրիկին համոզիր, որ համագործակցի մեզ հետ, բայց իմ խնդրանքից հետո ինչ են խոսել, ինչու չի ստացվել դստերը համոզել նրան, ես տեղյակ չեմ»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Տղամարդու դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում: Մինչև այդ, սակայն, մոտավորապես 06:00-ի սահմաններում մայրապետը այցելել է նրան, տեսել է, որ հիվանդը իր տեղում է: Հերթական այցելության ժամանակ նկատել է, որ նա հիվանդասենյակում չէ:
Մանրամասներն՝ այստեղ: