ՄիջազգայինՄիջազգային մամուլի տեսությունՆորություններ

Թուրքիայի հետախությունը հրահանգել է պատրաստվել՝ ջիհադիստներին Դոնբաս ուղարկելուն․ Pentapostagma

Էրդողանը պատրաստվում է ջիհադիստներին ուղարկել Դոնբաս: Այս մասին գրում է հունական Pentapostagma կայքը, որը ամիսներ առաջ կրկին անդրադարձել էր այս հարցին՝ գրելով․«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Դոնբասում առկա հակամարտությամբ, քանի որ նա ցանկանում է կրկնել ճիշտ նույն սցենարը, ինչ Ադրբեջանի հետ: Բաքվում ռազմական ղեկավարությանը հնազանդեցնելուց հետո նա այնուհետև իր սեփական մարդկանց տեղավորեց առանցքային պաշտոնների»:

«Էրդողանը ցանկանում է նույնը անել Ուկրաինայում, և մտադիր է օգտագործել թաթարներին ու ջիհադականներին Ուկրաինայի արևելքում։

Սիրիայի ազգային բանակի վարձկանները մոբիլիզացվել են՝ Ուկրաինայում կռվելու համար, քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունը սրվում է», — գրում է կայքը՝ հղում կատարելով  սիրիական և քրդական աղբյուրներին:

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը պարզել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը հրահանգել է Սիրիայում այսպես կոչված «Ազգային բանակի» վարձկանների ղեկավարներին պատրաստվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածության սրման դեպքում նրանց Ուկրաինա ուղարկելու հնարավորությանը:

«Վարձկանների աղբյուրների համաձայն, թուրքական քայլը կատարվել է Ուկրաինայի խնդրանքով, որը կատարել են ուկրաինական հետախուզության սպաները անցյալ շաբաթ՝ Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այս հանդիպման հիման վրա Թուրքիայի հետախուզական ծառայությունը որոշել է որոշ քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի կողքին լինելու համար:

Վարձկաններին մոտ կանգնած աղբյուրը հաստատեց, որ այն բանից հետո, երբ թուրքական հրահանգները հասան վարձկան առաջնորդներին, նախապատրաստական ջանքերն արագացվեցին՝ համաձայն թուրքական հրամանների:

Նա հավելեց, որ իրենք բացել են գաղտնի գրանցման կենտրոններ՝ Ուկրաինա մեկնելու ցանկություն ունեցող վարձկանների անունները գրանցելու համար»,-գրում է կայքը:

Ըստ աղբյուրների, Անկարան ոչ միայն վճարում է վարձկաններին և հրամաններ արձակում պատրաստվել ցանկացած արտակարգ իրավիճակի ուկրաինական ճակատում, այլև գովազդում, որ ուկրաինական պայմանագիրը տնտեսապես ավելի գրավիչ կլինի Լիբիայի ճակատներում և Ղարաբաղի տարածաշրջանում վարձկանների հետ կնքված պայմանագրերի համեմատ։ Համաձայն շրջանառվող տեղեկատվության՝ Ուկրաինա մեկնող յուրաքանչյուր վարձկանի ամսական գումարը կարող է հասնել 4000 ԱՄՆ դոլարի, և որ նրանց առաքելությունը կլինի Ուկրաինայի հետ սահմանին ռազմական գործողություններ զարգացնել և իրականացնել:

 

 

Շարունակությունը` Panorama.am-ում
Back to top button
Close