Նորություններ
Դա ընդամենը 15.000 դեղաչափ է, եւ մեզ միլիոն է պետք. Փաշինյանը պատվաստանյութ ստանալու խնդրով դիմել է Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի անհրաժեշտության մասին:
Հայաստանը ռուսական կողմից կստանա 15.000 դեղաչափ է. «Մեզ միլիոն է պետք»,-նշել է Փաշինյանը:
«Կարծում եմ, որ մենք կլուծենք այս խնդիրը, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Մեր արտադրության ծավալը համադրելի է երկրի ներսում պահանջարկի հետ: Առաջարկի նույնիսկ մի փոքր գերակշռություն կա, ուստի մենք կքննարկենք այս հարցը»,- ասել է ՌԴ ղեկավարը: