ՆորություններՍպորտ
ՉԼ. Ռեալը գոլառատ խաղում հաղթեց Լիվերպուլին

ՉԼ քառորդ եզրափակչում իսպանական «Ռեալը» դիմակայության առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլին»: Զիդանի թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:
Իսպանական թիմի կազմում 27-րդ րոպեին հաշիվը բացել է Վինիսիուսը, իսկ 9 րոպե անց Ասենսիոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբում Սալահը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ րոպեներ անց Վինիսիուսը՝ դառնալով դուբլի հեղինակ, ձևակերպել է խաղի վերջնահաշիվը: