ՄիջազգայինՆորություններ

Սիրիայում՝ ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել եւ վիրավորվել են 12 թուրք զինվորական

Սիրիայում ՝ Էլ-Հասակա նահանգում, թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Պայթյունի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են Թուրքիայի 12 զինծառայողներ, նշել է գործակալությունը աղբյուրը:

Իր հերթին, սիրիական «Ալ-Վաթան» թերթը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Ռաս ալ-Էյն քաղաքի մերձակայքում հակահետեւակային ականի պայթյունից մահացել են մի քանի թուրք զինծառայողներ և թուրքամետ գրոհայիններ:

 

Back to top button