ՆորություններՍպորտ

Միհրան Հարությունյանը Մոսկվայում հաղթեց Ախմեդխան Ախմեդովին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ տարավ չորրորդ հաղթանակը։ Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ եւ մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։ Միհրան Հարությունյանը դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք…»:

Նրան ուղեկցում էր նաեւ հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը: Միհրան Հարությունյանի մարտավկան MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանն էր: Մենամարտի մեկնարկում ութանկյան մրցավարը -1 միավոր տվեց Միհրան Հարությունյանին ագրեսիվ վարք դրսեւորելու համար, բայց դա Միհրանին չխանգարեց առաջին վայրկյաններից մենամարտը վերցնել իր ձեռքը: Գցում, ապա խեղդող հնարքով Հարությունյանը առավելություն ստացավ, ապա հարվածաշարով ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտ գրանցեց:

Մենամարտը կանգնեցրեց ութանկյան մրցավարը:

MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում պարտվել: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով ղազախ Զասուլան Ակիմժանին:

Back to top button
Close