Գյուտարարը Ջեյմս Բոնդի մեքենայից է նախագծել եւ զինել հրանետներով ու գնդացիրներով

Բրիտանացի գյուտարար Քոլին Ֆերզը նախագծել է Ջեյմս Բոնդի հայտնի ավտոմեքենայի նմանակին, որի առջեւի հատվածում հրանետներ են, իսկ հետին մասում՝ գնդացիրներ:
41-ամյա Քոլինը, ով հայտնի է YouTube-ի իր շոուներով, մեքենան ստեղծել է 5 շաբաթվա ընթացքում՝ 7000 ֆունտ սթերլինգ (մոտ 9700 դոլար) բյուջեով:
Սուպեր մեքենան ստեղծելու համար Քոլինը 4000 ֆունտ սթերլինգով (մոտ $5500) գնել է BMW Z3 մակնիշի մեքենա, որը հետագայում վերափոխել է:
Հրազենով զինելուց բացի, նա տեղադրել է նաեւ 5-րդ անիվը, ինչը հնարավորություն է տալիս տեղաշարժել մեքենան, երբ այն գտնվում է ստատիկ դիրքում:
«Հինգերորդ անիվը շատ հարմար է, քանի որ այն ոչ միայն թույլ է տալիս զուգահեռ կայանել, այլ նաև օգնում է նշան բռնել»,-պատմում է Քոլինը:
«Այս մեքենան վարելը շատ զվարճալի է, առջևի հրանետները իսկապես լավ են աշխատում: Մեզ թույլատրվում է մասնակցել ճանապարհային երթևեկությանը, թեեւ մենք մեքենան վարել ենք միայն օդանավակայանի շրջակայքում»,-նշում է գյուտարարը: