Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը «Պոզներ» ծրագրին

«Մենք պատերազմում շատ ծանր պարտություն ենք կրել, ուստի դա հասարակության համար ուժեղ հոգեբանական ջլատում էր: Լուրջ խնդիրներ են խորագույն անտարբերությունը՝ ապատիան, խնդիրները տնտեսության եւ կառավարման ոլորտներում: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է գոնե գոնե ինչ-որ չափով դրական արտահայտվել: Ինչպե՞ս կարելի է նման պատերազմ տանուլ տալ և ունենալ նորմալ վիճակում գտնվող երկիր և հանրություն»,- այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին` երկրի կառավարմանը ներգրավված չլինելով՝ ակնկալո՞ւմ էր, որ կարող է նման պատերազմ լինել, Քոչարյանը պատասխանել է.
«Անխոս, ավելին ասեմ, ես այդ մասին բազմիցս և հրապարակավ նախազգուշացրել եմ, մամուլի միջոցով, լրատվամիջոցներով զգուշացրել եմ և հանրությանը, և կառավարությանը: Բանն այն է, որ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին` այն քաղաքականությունը, որ վարվում էր Հայաստանում, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի»:
Քոչարյանի կարծիքով` ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: