ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Հերթական ոչ ժողովրդավարական ընտրությունն է լինելու

Մայիսի 5-ին Երեւանում անցկացվելու են ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթացքի մեջ է, այս օրերին առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: Իսկ վերջին օրերին հաճախակիացել են խոսակցություններ այն  մասին, որ տարբեր ուժերի կողմից ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ մարզերից մայիսի 5-ին ընտրողներ են բերելու Երեւան: Ընթացող նախընտրական քարոզարշավի եւ առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «ԻՄ իրավունքը» հաղորդաշարի շրջանակներում գնահատական է հնչեցրել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Back to top button