Նորություններ

Թիֆլիսցի տղան, կամ ինչու Արկադի Տեր-Թադևոսյանը այդպես էլ չայցելեց հայրենի Թբիլիսի

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մասին երկար կարելի է խոսել։ Չկան այնպիսի բառեր, որոնցով հնարավոր է լիարժեք արտահայտել նրա արածը Հայաստանի ու ամեն հայի համար։ Մեր այս հոդվածում պատմում ենք Կոմանդոսի կյանքի քիչ հայտնի շրջանի՝ Թբիլիսիում անցկացրած տարիների մասին։

Բարձրահասակ, սևահեր, շագանակագույն աչքերով, գեղեցիկ ու վեհաշուք, շատ բարի և միշտ ժպտադեմ… երբ սովորական թիֆլիսցի տղան՝ Արտուշը, դուրս էր գալիս Թբիլիսիի հայաբնակ թաղամասի՝ Մետրոստոյի Տոլուժսկայա փողոցը, հանդիպող աղջիկները հիանում էին։ Այսպես է Կոմանդոսի բարեկամուհին՝ Անահիտ Ղարաֆիլյանը, հիշում կենդանի լեգենդ դարձած մարդուն՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, որին ժողովուրդը Կոմանդոս էր կոչում։

Կոմանդոսի պապը ծնունդով Կարսից էր, հոգևորականի ընտանիքից։ Նրան թուրքերը կենդանի այրել էին վանքում, 19-րդ դարի 80-ական թվականներին (Համիդյան ջարդերի ժամանակ՝ խմբ․)։ Արտուշի պապը, որն այդ ժամանակ հինգ տարեկան էր եղել, հրաշքով էր փրկվել։ Ընտանիքը հիմնավորվել էր Թբիլիսում, որտեղ էլ հենց ծնվել է Շուշին ազատագրողը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը։

Կոմանդոսի մանկությունը

Կոմանդոսը ծնվել է թբիլիսյան ոչ հարուստ ընտանիքում։ Նա չորս եղբայրներից ու քույրերից ավագն էր։ Կոմանդոսի և Անահիտ Ղարաֆիլյանի միջև տարիքային տարբերությունը 20 տարի է, ուստի Անահիտը նրա մանկությունը մոր պատմություններից է հիշում։ Կնոջ խոսքով՝ Արտուշը դեռ մանկության տարիներից  իր վրա էր վերցրել ծնողների հետ տան հոգսեր կիսելու պարտականությունը։

«Նրանք հարուստ չէին, ընտանիքում չորս երեխա էին՝ Արտուշը, նրա եղբայրը և երկու քույրերը, մայրը՝ Մանիկը, և  հայրը՝ Հովհաննեսը։ Արտուշն ամեն հարցում օգնում էր ծնողներին»,-պատմում է Անահիտը։

Մանրամասները՝ armeniasputnik.am

Back to top button
Close