Նորություններ

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ վրաերթի է ենթարկել մորն ու աղջկան

 

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։5-ի սահմաններում Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոեմքենաները։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը սահելով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյոթեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Back to top button