Նորություններ
Ալեն Սիմոնյանն այցելել է Կոզեռն թաղամաս

Հ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Երևանի Կոզեռն թաղամաս:
«Այսօր բնակիչների հրավերով այցելեցի Կոզեռն թաղամաս: Զրուցեցինք ամենատարբեր հարցերի մասին: Հին Երևանի այս հատվածի բնակիչների՝ տասնամյակներով անտեսված մեծ խնդիրներ կան, որոշների մասով կարողացանք լուծման տարբերակներ գտնել»,- տեղեկացրել է Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում: