Նորություններ

Պարզվել է Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով Mazda-ի մահացած վարորդի, նրա վիրավոր կնոջ, 2 անչափահաս երեխաների և Mercedes-ի վարորդի ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ  քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևրոր գործերով ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ ապրիլի 1-ին Արարատի մարզում տեղի ունեցած  խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mazda-ն վարել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 40-ամյա Մհեր Ռաշոյանը, իսկ Mercedes-ը վարել է  Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Անուշավան Մանուկյանը:

Վթարի հետևանքով Մ. Ռաշոյանը տեղում  մահացել էր, նրա ուղևորներ, կինը՝ 39-ամյա Թ. Շահվերդյանը, 5-ամյա Ալեքս Ռ.-ն, 7-ամյա Ռուբիկ Ռ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Ա. Մանուկյանը՝ «Արտաշատ» բժշկական  կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել  «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:

Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել էին  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը:

Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button