«Այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք… Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը մտահոգիչ է․․․ Խնդրում եմ, մի մոռացեք, արդեն շուրջ 1 տարուց ավել, մեր բուժաշխատողները գիշեր ու ցերեկ պատերազմում են, իսկ առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը ոչ միայն բուժաշխատողի պարտքն է՝ այլ նաև թիկունքում կանգնածների: Հարգելիներս, ևս մեկ անգամ խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»։ |