Նորություններ

Ողբերգական դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Մարտի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված  Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Ժամանել են նաև  ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին:  Ըստ նախնական տեղեուկությունների՝ վեջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Դեպքի  մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սավելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close