ՆորություններՍպորտ

Աննախադեպ. Գերմանիան պարտվեց. Հայաստանի հավաքականը՝ խմբի միանձնյա առաջատար

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի  3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին:

Այսպիսով, 3-րդ տուրից հետո  J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի 9 միավոր:

Երկրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է՝ 6 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Գերմանիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակի հասավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ:

Back to top button
Close