Նորություններ

Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է․

«ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, իբր ոստիկանության Սիսիանի բաժնի պետին ազատել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։

Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չհրապարակել»։

Ավելի վաղ Տելեգրամի Mediaport ալիքը գրել էր, որ երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար:

Back to top button
Close