ՆորություններՔո ձայնը

«Ուղեղային կենտրոն է աշխատում ու լավ էլ աշխատում են։ Իսկ որն է նպատակը՝ պայթեցնել ռեգիոնն ու մեծ պատերազմ հրահրել»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իզուր եք թրոլինգ անում Դիակին գելի ու գելխեղդի մասին խոսքերի համար։ Դա հոգեբանական «ճիշտ» նախընտրական մեսիջ է ու ազդեցություն ունի այն խավի հոգեբանության վրա, ում որ ուղղված է:

Ցանկացած հասարակության հիմքը միջին խավն է, որը կրում է պահպանողական արժեքներ, ապահով է, գրագետ է ու ցանկացած կայուն պետության առանցքն է։

Պետության հիմքերը ջարդելու համար պետք է ջարդել այդ խավը, իսկ դրա համար պետք է այդ խավի դեմ հանել ընչազուրկների ու չկայացած մարդկանց խավը ու նրանց ուսերի վրա հաստատել բռնապետություն:

Ժամանակին այդ դերը պրոլետարիատն էր կատարում, որին խոստանում էին ունեզրկել միջին խավը ու բռնագրավածը բաժանել իրենց:

Հիմա, ասենք, Ամերիկայում այդ դերը կատարում են սեւերը՝ BLM-ը, Անտիֆան, էմիգրանտները, գենդերային շերտերը։ Միջին խավը պետք է տեռորի ենթարկել՝ հոգեբանորեն, ֆիզիկապես, նյութապես, բարոյապես, ու ենթարկում են:

Նույն տեխնոլոգիան Հայաստանում են օգտագործում։ Գելերը գիշատիչներն են՝ միջին խավը, իսկ գելխեղդները պաշտպանում են խեղճ հոտը՝ ունեզրկվածներին։ Ճիշտ է, Հայաստանում սեւեր չկան, էմիգրանտներ չկան, բայց կան ընչազուրկներ, լյումպեններ, ապա դասակարգային խավեր, որոնց վրա թիրախավորված կերպով աշխատում է Դիակը: Նման տիպաժներ մենք տեսանք հրապարակի հայտնի հանրահավաքի ժամանակ։

Իզուր եք ծիծաղում այդ համեմատության վրա, դա հոգեբանորեն ազդում է «հոտի» վրա, ու նման կարգախոսներն ու տեխնոլոգիաները դեռ շատ է օգտագործվելու մինչեւ ընտրությունները։

Չկարծեք, որ նման խոսքերը չեն աշխատում. ում համար նախատեսված են, իրենց վրա լավ էլ ազդեցություն են թողնում։

Հ.Գ.։ Բնականաբար, դա Դիակի խելքի բանը չէ, ոչ էլ 2018-ն էր իր խելքի բանը։ Ուղեղային կենտրոն է աշխատում ու լավ էլ աշխատում է։ Իսկ որն է նպատակը՝ պայթեցնել ռեգիոնն ու մեծ պատերազմ հրահրել։

Առաջին փուլը հաջողությամբ կատարել են, բայց կիսատ է մնացել, առջեւում երկրորդ փուլն է, մի խոսքով՝ «Պուծին վ Կարաբախե կապուտ» ծրագիրը դեռ գործողության մեջ է ու գործող իշխանությունից զատ մի մեծ զանգված՝ 5-րդ շարասյուն, թիկունքում է աշխատում»:

Back to top button
Close