Նորություններ

Սպասում եմ, երբ կհրավիրեն Հայաստանի հավաքական․ Երմակովը պատասխանել է երկրպագուների հարցերին

«Արարատի» դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը պատասխանել է երկրպագուների հարցերին և ընտրել է լավագույն հարցը, որի հեղինակը կստանա իր մարզաշապիկը:

– Ո՞րն է ամենասիրելի վայրը Հայաստանում։
– Շատ կան, ամբողջ Երևանը շատ գեղեցիկ է՝ հատկապես կենտրոնը։ Գյումրին, իհարկե, հին և հարազատ տեղ է ինձ համար։ Հստակ ինչ-որ մի տեղ չկա, ամբողջը շատ եմ հավանում։

– Կցանկանայի՞ր օրերից մի օր խաղալ Հայաստանի հավաքականում։
–  Այո, կցանկանայի։ Սպասում եմ, թե երբ կհրավիրեն։

– Ի՞նչ է քեզ համար ֆուտբոլը։
– Ֆուտբոլ երբ չի լինում, տրամադրություն նույնպես չի լինում։ Իմ ընկերուհին այդ մասին շատ լավ տեղյակ է՝ երբ ֆուտբոլ չի լինում նա միանգամից խելագարվում է, քանի որ տանն ինձ հետ մնալը դառնում է անհնարին։ Ես դառնում եմ չար ու դյուրագրիգիռ։ Ֆուտբոլը շատ-շատ հաճելի երևույթ է ինձ համար։

– Ո՞վ է դարձել առաջին ինքնագոլի հեղինակը քո դարպասը։
– Ինձ շատ էր սիրում ինքնագոլ խփել Հրայր Մկոյանը։ Մեկ-երկու անգամ նա ինքնագոլի հեղինակ է դարձել։ Թող լինի Հրայրը։

– Ո՞վ է խփել առաջին գոլը քո դարպասը։
– Իմ նորամուտի խաղի գոլը շատ զավեշտալի էր։ Դուրս եկա, լավ խաղացի, բայց սխալվեցի ու գոլ բաց թողեցի։ Դա «Կրասնոդարի» երկրորդ թիմում էր։ Հայաստանում, որքան հիշում եմ, առաջինն իմ դարպասը գրավել է Գանձասարը։

– Ո՞րն է ֆուտբոլային երազանքը։
– Կցանկանայի տեղափոխվել թոփ առաջնություն։ Ցանկալի կլիներ Անգլիա։ Ամբողջ մանկությունս անցկացրել եմ անգլիական ֆուտբոլ նայելով, հիանալի կլիներ, եթե տեղափոխվեի Անգլիա։

– Հաղթանակ 4:3 հաշվով, թե՞ 0:0 ու հետ մղված 11 մետրանոց։

– Հաղթանակ՝ 4։3 հաշվով, հաշվի առնելով, թե ինչպես խաղացինք «Վանի» հետ վերջին խաղում՝ 0։0։ Զգացողությունն այնպես էր, որ կցանկանայի գոլ բաց թողնել, բայց մենք հաղթանակ տոնեինք։

– Ի՞նչ գիտես «Արարատի» մասին։
– «Արարատը» հայկական լեգենդար ակումբ է, որի մասին շատ են խոսում և գրում։ Բոլորը հպարտանում են այն հաջողություններով, որոնց թիմը հասել է ԽՍՀՄ առաջնության ժամանակ՝ դառնալով հաղթող առաջնությունում և Գավաթի խաղարկությունում։ Շատ լավ ֆուտբոլիստներ են եղել այստեղ։

– Ներողություն կխնդրե՞ս Շիրակի երկրպագուներից, եթե Շիրակի դեմ խաղի վերջին րոպեին գնաս առաջ և գոլ խփես, ապա հետ մղես 11 մետրանոց։

– Ներողություն խնդրելու պատճառ չկա։ Ամեն խաղից հետո ես նրանց հարձակվողներից եմ ներողություն խնդրում, որ չկարողացան ինձ գոլ խփել։ Նրանց ասում եմ, որ հաջորդ անգամ կստացվի կամ այլ դարպասապահի դարպասը փորձեք գրավել։ Իսկ տվյալ դեպքում վստահ չեմ, որ կկարողանամ գոլ խփել․ մի անգամ դժվարությամբ հասա մրցակցի դարպասի մոտ ու չստավեց։

– Ո՞րն է ամենահիշարժան հանդիպումը։

– Ամենահիշարժան խաղը գավաթի եզրափակիչն էր, որտեղ «Շիրակով» հաղթեցինք «Փյունիկին»։ Շատ լավ եմ հիշում նաև «Արարատում» նորամուտս, երբ հաղթեցինք «Փյունիկին»՝ 1։0։

– Ինչու՞ եք միշտ խաղում 45 համարով։

– Պատահական է ստացվել։ Ինձ տվեցին այդ համարը և ինձ դուր եկավ, գեղեցիկ թվեր են, ինչու ոչ։ Ու մյուս թիմերում էլ սկսեցի խաղալ 45 համարով։

– Ո՞րն է ամենասիրելի մուլտֆիլը
«Սիմփսոնները», լավագույն մուլտֆիլն է ինձ համար։

– Ի՞նչ կասես հայերի ու ռուսների տարբերությունների մասին։
– Շատ հայերեն բառեր գիտեմ։ Հայերը հյուրընկալ են, ընկերասեր։ Երբ եկա Հայաստան, միանգամից մեծ հաճույք ստացա հայերի վերաբերմունքից․ շատ լավ ու պատասխանատու մարդիկ են։

– Ի՞նչ նորարարական մեթոդներ կան դարպասապահների մարզումներում և որն եք ամենից շատ հավանում։
– Այդ հարցը պետք է դարպասապահների մարզիչին տանք։ Նա միշտ նոր տեսանյութեր է դիտում և ամեն անգամ ինչ-որ նոր մարզում է մտածում մեզ համար։ Ֆուտբոլում արդեն ամեն ինչ հայտնի է, միայն ինչ-որ մանրուքներ է փոխվում, որպեսզի աշխատանքը ավելի հետաքրքիր դառնա և արդյունավետ։

– Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
– Ֆուտբոլը կարող եմ հիշել 2000-ականներից։ Եթե հաշվի առնենք տաղանդը, ապա Լիոնել Մեսսին, իսկ աշխատասիրությունով և այն ամենով, ինչի հասել է մարդը իր բնավորության շնորհիվ, ապա Կրիշտիանու Ռոնալդուն։

– Կարիերայի սկզբում ո՞վ էր այն մարզիչը, որը ուղի հարթեց դեպի ֆուտբոլ։
– Իմ կյանքում մեծ է դեր է ունեցել եղբայրս։ Նա ստիպում էր ինձ ֆուտբոլ խաղալ, չնայած ես չէի սիրում ֆուտբոլը ու դա ինձ դա դուր չէր գալիս։ Ինձ միանգամից դարպասին էին կանգնեցրել, ես շատ փոքր էի ու խաղում էինք մեծահասակների հետ։ Մարզիչներից կնշեմ «Զենիթի» ակադեմիայի մարզիչ Անդրեյ Նիկալաևիչ Միխայիլովին, որը բոլոր դարպասապահների հետ անհատական աշխատում էր։ Նրա շնորհիվ ինձ մոտ ձևավորվել է հիմնական ունակություններս։

– Ո՞վ է ամենաանհարմար մրցակիցը։
– Չկա այդպիսի ֆուտբոլիստ։ Բոլոր անհարմար խաղացողները մեր թիմում են։

– Եթե ոչ ֆուտբոլ, ապա ինչ մարզաձևով կցանկանայիր զբաղվել։
– Չգիտեմ․․․ Բոլորը, որտեղ պետք չէ վազել։

– Ամենալավ հայկական ուտեստը։
– Շատ եմ սիրում դոլմա։ Կոնյակը նույնպես, այստեղ սիրում են ինձ ռեստորաններում կոնյակ հյուրասիրել։ Երևի այդքանը, խինկալի նույնպես սիրում եմ, բայց դա վրացական ուտեստ է։

– Արդյո՞ք դիտել եք Ռոման Բերեզվոսկու խաղերը փոքր տարիքում և ո՞ր դարպասապահից եք ոգեշնչվել։
– Բերեզովսկու խաղը ես դիտել եմ նույնիսկ Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամանակ, երբ խաղը կայացավ Սանկ-Պետերբուրգում։ Դարպասապահներից ինձ ոգեշնչում էր Դևիդ Սիմոնը, որը խաղում էր «Արսենալում» և Անգլիայի հավաքականում։ Նա բեղերով էր ու պոչիկ ուներ։

– Ի՞նչ պետք է անի դարպասապահը մարզչի վստահությանն արժանանալու համար։
– Ամեն ինչ։ Պետք է հետ մղի, բաց չթողնի, հետ մղի հարվածները գեղեցիկ․․․ ամեն ինչ պետք է անի և անի գեղեցիկ, որպեսզի երկրպագուները շեշտեն այդ փաստը։

– Գոլ ընդունելուց հետո ձեր մտքերը․․․
– Այստեղ չի կարելի նման բաներ ասել։

– Անհրաժեշտության դեպքում կցանկանայի՞ր այլ դիրքում խաղալ։
– Այո, ինչու ոչ։ Ինչ-որ տեղ դաշտի կենտրոնում հաճույքով կխաղայի։

Մանրամասները՝ «Արարատի» մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում։

Back to top button
Close