ՆորություններՍպորտ

Հպարտանում ենք մեր երկրպագուներով, հաղթանակը նվիրում ենք նրանց․ Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ անդրադառնալով ԱԱ-2022-ի ընտրական փուլում Իսլանդիայի նկատմամբ տարած տնային հաղթանակին․

«Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղն անցկացրինք։ Մեր տղաներն անհավանական աշխատանք տարան մեր երկրպագուների ներկայությամբ, որոնց էլ նվիրում ենք այս հաղթանակը։

Շատ ենք հպարտանում նրանցով»,- գրել է Կապառոսը։

Back to top button
Close