Նորություններ

Ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են գյուղի ելումուտը. Արցախի ոստիկանության հայտարարությունը

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը:

Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ:

Բնակիչները վերադարձել են այն համոզմունքով, որ Արցախի ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են գյուղի ելումուտը:

Ծառայության որակի բարձրացման համար Շոշի ոստիկանական բաժանմունքում համարյա ամեն օր ոստիկանության շրջանային բաժնի պետ փոխգնդապետ Արման Սարուխանյանը հրահանգավորում է ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Շոշի բաժանմունքը շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Շահագործումից հետո այստեղ կլինեն հարմարավետ պայմաններ՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Արցախի Ոստիկանություն

Back to top button
Close