ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինան հույս ունի, որ «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի  Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։  Այս մասին ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։

«Մենք ունենք ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող «Antonov» ընկերություն։ Դրա միջոցով Թուրքիան կարող է ընդլայնել․ ավիացիոն ոլորտում իր ունեցած հնարավորությունները, իսկ Ուկրաինայի համար շանս է ընձեռվում իրանականացնել համատեղ նախաձեռնություն։  Հուսով եմ, որ մոտ ժամանակներս «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում, ինչպես նաև կհայտնվեն Թուրքիայի երկնքում»,- ասել է Բոդնարը։

Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում էր AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացում ներգրավվել թուրք մասնագետներին:

ermenihaber.am

Back to top button
Close