ՆորություններՍպորտ

Նա անհավանական տաղանդ է․ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը՝ Զախարյանի մասին

Մոսկվայի «Դինամոյի» և Խորվաթիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Մորոն խոսել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանի մասին․

«Նա անհավանական տաղանդ է, 17 տարեկանում գոլեր է խփում հիմնական թիմի կազմում։ Ակնհայտ է, որ նրանից հիանալի ֆուտբոլիստ դուրս կգա։ Իհարկե, նա դեռ աշխատելու տեղ ունի, պետք է փորձի գոհ չլինել իրենից երկու-երեք լավ խաղից հետո։

Եթե նա շարունակի կատարելագործվել, ապա նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Մորոն։

Զախարյանը, գոլի հեղինակ դառնալով Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Իսլանդիայի Մ21 հավաքականի հետ խաղում, դարձել է երիտասարդական Եվրոյի եզրափակիչ փուլերում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

armsport.am

Back to top button
Close