Նորություններ

Իրաքում հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան

Իրաքում հերթական անգամ հարձկմանն է ենթարկվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:

Ինչպես հայտնում է Al-Sumaria հեռուստակայանը, պայթուցիկ սարքը գործել է կոալիցիայի նյութատեխնիկական ապահովման բեռնատարների երթուղում՝ Բաղդադից հարավ գտնվող Բաբիլ նահանգի արագընթաց մայրուղում: Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել մեկ մարդ, վնասվել է մեկ բեռնատար: Պայթյունից հետո ավտոշարասյունը շարունակել է իր ճանապարհը:

Նշենք, որ Իրաքում հաճախակիրացել են հարձակումները այն լոգիստիկ մատակարարում իրականացնող ընկերությունների դեմ, որոնք պայմանագրով աշխատում են կոալիցիոն ուժերի հետ: Մինչ այսօր ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը:

regionmonitor.com

Back to top button
Close