ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանցի կինը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար

Սեւաստոպոլի քաղաքային դատարանը Ռուսաստանի քաղաքացի Գալինա Դովգոպոլայային դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով դավաճանության մեջ. նա Ուկրաինայի ՊՆ հետախուզությանը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անվտանգության ուժերի աղբյուրը:

Դովգոպոլայան տեղեկություններ է հավաքել Ուկրաինայի ՊՆ հետախուզության համար՝ Սեւծովյան նավատորմի առանձին ավիացիոն գնդի մասին:

«Քաղաքացին [Դովգոպոլայան] հետախուզական առաջադրանքներ է իրականացրել, Սևծովյան նավատորմի առանձին ավիացիոն գնդի վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրել՝ ազդանշանների, հաճախականությունների, ռադիոկայանի ցուցիչների վերաբերյալ, նաեւ պետական ​​գաղտնիք կազմող այլ տեղեկատվություն է փոխանցել, ինչը կարող է օգտագործվել ի վնաս Ռուսաստանի Դաշնության անվտանգության»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Ըստ դատարանի, Բախչիսարայի բնակչուհի Դովգոպոլայայի նկատմամբ հարուցված քրեական գործը քննարկվել է փակ ռեժիմում, քանի որ գործի նյութերում առկա են պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկություններ:

65-ամյա ռուս կինը ձերբակալվել է Սեւաստոպոլում:

Back to top button
Close