ՆորություններՍպորտ

Մեզ համար շատ կարևոր էր տեսնել այսքան ժպիտներ․ Տիգրան Բարսեղյան

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա խաղից հետո տպավորություններով է կիսվել  հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք, քանի որ այդ նպատակով էլ մտել էինք խաղադաշտ։ Գոլը երևի իմ ոճով հարվածեցի, մի քիչ էլ բախտս բերեց։ Ֆանտաստիկ խաղ ստացվեց։ Իմ գոլն էլ, Բայրամյանինն էլ՝ շատ լավ ստացվեց, ու մենք արժանի էինք հաղթանակի։

Հիմա ավելի կարևոր է այն, որ մենք հաղթեցինք ու այսքան մարդու ուրախացրեցինք, ու ավելի շատ մարդ էլ հեռուստացույցի առաջ նստած նայում էր մեր խաղը։ Շնորհակալություն բոլորին, որ այս ցուրտ եղանակին եկան մարզադաշտ ու մեր կողքին եղան։ Շատ հաճելի էր տեսնել այսքան մարդ ու շատ կարևոր էր մեզ համար տեսնել այսքան մարդու ժպիտները»,-Բարսեղյանի խոսքերն է փոխնցում ՀՖՖ-ն։

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը Իսլանդիայի հետ խաղում առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ երկրորդ գոլը խփեց Խորեն Բայրամյանը։

Back to top button
Close