Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Nissan-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 66 հասցեի մոտ բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 39-ամյա Արեն Փիլոյանի վարած Nissan մակնիշի և 30-ամյա Էդվարդ Անանյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Փիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի  5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Պետրսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close