Նորություններ

Քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Մարտի 25-ին, ժամը 03.05-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել էր:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքացուն վրաերթի ենթարկել, ապա փախուստի էր դիմել Էջմիածին քաղաքի 43-ամյա բնակիչը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում մարտի 27-ին, ժամը 20.50-ին, տղամարդը հայտնաբերվել և, վրաերթ կատարելու ու մահ պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ավտոմեքենան թաքցրել է ծանոթի տան բակում:
Կատարվում է նախաքննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close