ՆորություններՍպորտ

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի հավաքականին

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում շնորհավորել է Հայաստանի հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում տարած հաղթանակի շնորհիվ։

«Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին Երևանյան հիանալի խաղի կապակցությամբ: Մենք փորձեցինք, բայց պետք է ավելի լավ աշխատենք։ Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար… կհանդիպենք հոկտեմբերին»-ասված է Իսլանդիայի  ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեկ Երևանում 2։0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի թիմի նկատմամբ։

armsport.am

Back to top button
Close