Նորություններ

Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ. Վահան Քերոբյան

Այսօր ցնցող այց ունեցանք Ռինդ գյուղ՝ Զորահ գինու ․․․ արվեստանոց, ես կասեի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Զորիկ Ղարիբյանի ու իր տիկնոջ Երազի հետ ընկղմվեցինք իրենց գինու տեսիլքի մեջ։

Անգնահատելի երախտիք ունեն Հայաստանի գինեգործության կայացման և գինու համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի հեղինակավոր դիրքը մեխելու գործում։ Հուսով եմ, որ կկարողանանք օգնել իրենց վերականգնել կարասագործության վեցհազարամյա ավանդույթը Հայաստանում»,- գրել է նա։

Back to top button
Close