Նորություններ

Զովունիում կրակել են քնած շան վրա. նոր ահազանգ

«Դինգո թիմ»-ը հայտնում է շան հանդեպ նոր արձանագրված դաժան վերաբերմունքի մասին. «Այսօր էլի ունեցանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ։ Շանը արնաշաղաղ հասցրեցին կլինիկա ու վայրկյաններ անց վիրահատությունը սկսվեց, որ հնարավոր լիներ կյանքը փրկել։

Շունը Զովունիում բակի սիրված շունն էր, բոլորը նրան սիրում ու կերակրում էին, մարդամոտ, բարիագույն շուն էր։ Քնում էր խնամողներից մեկի սեփական բակում։ Սակայն առավոտյան նրան գտնում են կիսամահացած արնահոսելիս։

Վիրահատությունից պարզվեց, որ կրակել են, ու կրակել են փորին ու մոտիկից, ինչը նշանակում է, որ շունը եղել է քնած կամ պառկած․․․
Կրակել են մարդու սեփական բակի ներսում․․․»:

Back to top button
Close