Նորություններ

«Տարածաշրջանում մեզ համար Իրանի հետ իրական ու խորքային դաշինքը այլընտրանք չունի». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանը և Չինաստանը կնքեցին 25-ամյա ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզի մասին պայմանագիր։

Տարածաշրջանում մեզ համար Իրանի հետ իրական ու խորքային դաշինքը այլընտրանք չունի։ Բայց դրա փոխարեն Հայաստանում գործող ներկայիս օկուպացիոն ռեժիմը շարունակում է անտեսել մեր հարավային հարևանին՝ փոխարենը առևտրի մեջ մտնելով մեր թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Ռազմավարական մտածողության իսպառ բացակայություն, որը անխուսափելիորեն ազդում և ազդելու է մեր պետության վրա»:

Back to top button