Նորություններ

Մանվել Գրիգորյանի կնոջ վերաբերյալ հերթական քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ամիրյանը խարդախությամբ հափշտակել է 80% տոկոս պետական սեփականության բաժնեմաս ունեցող «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը, ունենալով պարտադիր ցուցումներ տալու և որոշումները կանխորոշելու հնարավորություն՝ սեփական շահերից ելնելով «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության վերաձևակերպված նույն ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով ընկերությանը պատճառել է խոշոր վնաս, ինչպես նաև խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակության հատկանիշների բացակայությամբ, Հայաստանի Հանրապետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս:

Նշված գործով նախաքննության ավարտի և քրեական գործը դատարան ուղարկելու մասին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց մարտի 19-ին։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ քրեական գործը դատարան մուտք է եղել մարտի 26-ին և նույն օրը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Back to top button