Նորություններ

Քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու. Վարդեւանյան

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը հատուկ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման եզրափակիչ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը ՀԱՏՈՒԿ առանձին կարգավորում ունի քրեական օրենսգրքի դրույթը ՍԴ որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ մասում՝ հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հենց սահմանադրական օրենքի ուժով առանց ԱՄԲՈՂՋ որոշումը նայելու արձանագրվում է, որ 300․1-րդ հոդվածը իրավական ուժը կորցրել է ընդունման պահից՝ այսինքն 2009 թվականից։

Կարծում եմ տեխնիկական խնդիրներ չեն եղել Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման եզրափակիչ մասի հրապարակումը արձանագրելուց։ Հետևաբար քրեական հետապնդում 300․1-րդ հոդվածով Հայաստանում այլևս երբեք չի լինելու, այն այլևս գոյություն չունի քրեական օրենսգրքում, իսկ առկա քրեական գործով քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ՝ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ։ Հետևաբար

Դատախազությանը պարզապես առաջարկում եմ կարդալ նշյալ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը և վերջ։ Իսկ բոլոր մնացյալ ֆրուստրացիոն հոգեվիճակում գտնվողներին առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԸ և 0 ԴԵՄԸ»,֊գրել է Վարդևանյանը։

Back to top button
Close